News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փարիզի Աստվածամոր տաճարի գիշերային լուսավորումը վերականգնվում է ավերիչ հրեդհից ութ ամիս հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին։

Հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ից սկսած՝ Նոտր Դամը, ինչպես եւ Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորությունը մթնշաղից սկսած մինչեւ գիշերվա ժամը մեկը։

Նշվում է, որ մինչեւ հրդեհը տաճարն ուներ լուսավորության երկու համակարգ, որոնցից մեկը դեռ չի հաջողվել վերականգնել։ Բայց լուսարձակների նորոգված շղթան բավական կլինի ճակատամասը լուսավորելու համար։

Փարիզի Աստվածամոր տաճարի՝ պատմության մեջ ամենախոշոր հրդեհը տեղի ունեցավ ապրիլի 15-ին։ Փլուզվեց տաճաի սրածայր աշտարակը, կրակը պատուհասեց կրող կառույցները։ Ինչպես տեղեկացրել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, որոնք պահվում էին տաճարում, չեն վնասվել։ Փարիզի դատախազությունը բացառում է հրդեհի քրեական վարկածը։ Որպես հրդեհի հնարավոր պատճառներ քննարկվում են չհանգած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Նոտր Դամը հինգ տարում վերականգնելու հավակնոտ նպատակի մասին, թեեւ շատ փորձագետներ նշում են, որ վերակառուցման համար կպահանջվի 10-15 տարի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ