News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տաքսիստները, վաճառողներն ու բեռնակիրները. այս 3 մասնագիտություններին ամենից շատն է սպառնում անհետացումը տեխնոլոգիական առաջընթացի պատճառով: Նման եզրակացության են եկել ինտերնետի զարգացման ինստիտուտի փորձագետները, հաղորդում է «Planet-today»-ը:

Հատկապես բարձր ռիսկային գոտում են գտնվում մասնագիտությունները, որոնք ստեղծագործական հմտություններ եւ զարգացած ինտելեկտ, բարդ լուծումներ չեն պահանջում:

Ընդհանուր առմամբ, սպառնալիքի է տակ են գտնվում այն մասնագիտությունները, որոնք ենթադրում են միատոն մեխանիկական գործողություններ: Այդպիսով, ըստ հետազոտության, կարող են անհետանալ տաքսիստները, վաճառողներն ու բեռնակիրները, որոնց հաջողությամբ կարող են փոխարինել ռոբոտներն ու արհեստական ինտելեկտը:

Ընդ որում, կարող են հայտնվել մասնագիտություններ, որոնք ասոցացվում են ժամանակակից տեխնոլոգիաների հետ, օրինակ՝ «կենսատեխնիկական ապարատների վերանորոգում» կամ «3D տպագրության կիրառմամբ տեխնոլոգիաներ»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ