News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների կատարման աշխատանքներն առավել ինտենսիվ սկսվել են ընթացիկ տարվա օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կուսակցությունների մասին» օրենքում օրենսդրական լրացումների աշխատանքային խմբի համակարգող, իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Պատգամավորը նշեց, որ դեկտեմբերին նախատեսվում է այս ուղղությամբ աշխատանքները կրկին ակտիվացնել: «Կարծում եմ, որ աշխատանքն արդեն կատարվել է 80-85 տոկոսով: Ինձ թվում է, որ այն օրակարգով, որը կա, եւ որը հրապարակվել է, մենք կոնսենսուս ունենք խորհրդարանական 2 մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ես խոսում եմ «Բարգավաճ Հայաստանի» եւ, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի» մասին: Ինչու մասնավորապես, որովհետեւ այս գործընթացին նրանց կողմից ավելի շատ ներկայացուցիչներ են մասնակցում»,- պարզաբանեց Դանիելյանը:

Խորհրդարանականը միաժամանակ ընդգծեց, որ իրենք մտադիր չեն սահմանափակվելու «Կուսակցությունների մասին» օրենքով, եւ պատրաստվում են բարեփոխումներ իրականացնել նաեւ այլ օրենսդրական ակտերում, ներառյալ Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:

Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի ամենակարեւոր հատվածներից մեկն է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության մեծացումը, դրանց վրա հասարակական վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ինչպես նաեւ քաղաքական գործունեության եւ բիզնեսի տարանջատումը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մարզերում կուսակցությունների ներկայացուցչությունների պահանջին: Աշխատանքային խումբն առաջարկում է ամբողջությամբ վերացնել տարածքային գրասենյակների ստեղծման պահանջը, բայց դրա հետ մեկտեղ առաջարկում է խորհրդարանական կուսակցություններին ԱԺ-ում գործունեության ընթացքում գրասենյակներ տրամադրել յուրաքանչյուր մարզում: Մեկ այլ փոփոխություն վերաբերում է կուսակցությունների գործունեության դադարեցման գործընթացին: Ըստ Սահմանադրության՝ կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ եւ 2 դեպքում՝ օրենքի կոպիտ խախտման եւ 2 ընտրության անընդմեջ մասնակցելուց հրաժարվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ