News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ճգնաժամային արձագանքման կենտրոնը մտել է ՌԴ պաշտպանության նախարարությանը կից միջգերատեսչական փոխգործակցության համակարգ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարեւոր է նշել, որ հաստատվել է տեղեկատվության փոխանակում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի կենտրոնական հրամանատարական կետերի հետ»,- ասել է Շոյգուն՝ բացելով V գիտագործնական համաժողովը՝ նվիրված միջգերատեսչական եւ տեղեկատվական փոխգործակցությանը պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման ժամանակ։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ բարեկամները եւ դաշնակիցներն առաջին անգամ են միացել նման աշխատանքի։

«Դա վկայում է այն մասին, որ մեր աշխատանքի ուղղություններն անընդհատ ընդլայնվում են»,- նշել է ՊՆ նախարարը։ Նրա խոսքով՝ անցած հինգ տարիներին կատարելագործվել է միջգերատեսչական փոխգործակցության համակարգի իրավական բազան։

Համաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ Շոյգուն ողջունել է նախարարությունների եւ գերատեսչությունների, գործադիր իշխանության մարմինների եւ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք հավաքվել են, որպեսզի քննարկեն պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքի համակարգման հրատապ ուղղությունները։

«Ստեղծվել է տեխնոլոգիական ենթակառուցվածք, որը միավորում է 55 նախարարություն եւ գերատեսչություն։ Գործում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ փոխհարաբերությունների արդյունավետ համակարգ։ Դա ամեն տարի հաստատվում է ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունների ժամանակ, որոնց մասնակցում են երկրի բոլոր տարածաշրջանները»,- ընդգծել է նախարարը։

Սպառազինությունների պետական ծրագիրը

Շոյգուն տեղեկացրել է նաեւ, որ մեծ ուշադրություն է հատկացվում սպառազինությունների պետական ծրագրի իրականացմանը։ «Կոնցեռնների եւ միավորված կորպորացիաների հետ համատեղ իրականացվում է պետպատվերի կատարման ամենօրյա մոնիթորինգ»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ շնորհիվ շրջանային իշխանությունների հետ աշխատանքի ընդհանուր համակարգի՝ հաջողությամբ լուծվում են սոցիալական հարցերը։  «Զգալիորեն նվազել է զինծառայողների ընտանիքների անդամների աշխատավայրերի պահանջարկը, եւ գրեթե բոլոր կարիքավորներին տրամադրվել են տեղեր նախադպրոցական կրթական հաստատություններում»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ բազմաթիվ խնդիրների լուծումը միջգերատեսչական փոխգործակցության համակարգի զարգացման ոլորտում պահանջում է համաձայնեցված մոտեցումներ եւ նախաձեռնողական գործողություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ