News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի 2020 թ. բյուջեի նախագծում դեֆիցիտը մեծ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

«2020 թվականի բյուջեի նախագծի մասով ամենակարևոր դիտարկումն այն  է, որ կանխատեսելիությունն ավելի մեծ է, թվի քանակը, այսինքն՝ 107 միլիարդ բյուջե են կանխատեսում, քանի որ մեր գործընկերները կարծում են՝ ավելի շատ են լինելու հավաքագրումները»,-նշեց նա։

Առաքելյանի խոսքով՝ աշխատավարձերի մասով մանիպուլյացիա կա բյուջեում․ «Աշխատավարձերի որոշակի բարձրացման տոկոսայնության հետ կապված պետական սուբսիդավորումն ավելի շատացել է, այստեղ որոշակի մանիպուլյացիա կա։ Բյուջեի մեծացումը կապված է պետական բյուջեի հատկացումների հետ, քանի որ պետական բյուջեում մանկավարժների, մանակապարտեզների, առողջապահական համակարգի  աշխատակիցների աշխատավարձը բարձրանում է, այս դեպքում մենք պատվիրակված լիազորություններ ենք իրականացնում, որի մեջ մտնում են այդ ծախսերը։ Այսինքն՝ բյուջեն կարող է մեծացել է, բայց այդ բյուջեում տեղ գտած գումարները բացառապես պատկանում են այդ սեկտորի մարդկանց աշխատավարձ որպես»։

Նրա համոզմամբ՝ դեֆիցտը նախագծում մեծ է․ «Ծախսերը 116 միլիարդ է կանխատեսվել, պետք է արձանագրել, որ դեֆիցիտ շուրջ 9մլրդ 100 մլն-ի չափ է, բայց դեֆիցիտի թույլատրելի սահման գոյություն ունի, մոտ 3-4 տոկոս, այստեղ իսկապես դեֆիցիտը շատ է, շուրջ 9 տոկոս է կազմում։ 2019 թվականի դեֆիցիտը կազմել է 8,5 միլիարդ, որին մենք ըմբռնումով ենք մոտեցել, քանի որ անցյալ տարվա քաղաքական փոփոխությունների արդյունքում քաղաքային իշխանությունը պարալիզացված վիճակում էր, քաղաքային իշխանությունը  իր հատկացումները կատարելով հանդերձ չէր կարողացել իր ծախսերը անել, սակայն 2020 թվականի բյուջեի կանխատեսման մասով մեզ համար անհասականալի է։ Պարզաբանման խնդիր ունենք, թե ինչն է պատճառը, որ այսպիսի մեծ դեֆիցիտ է եղել։ Վերջին 5 տարվա ընթացքում ամենամեծ դեֆիցիտը եղել է 250 միլիոն»։

Առաքելյանի համար հասկանալի չէ, թե ինչպես է ստացվել, որ նախորդ տարվա բյուջեից գումար է փոխանցվել։ 

Իսկ պնդումներին, թե «Սանիթեքին» գումար չեն վճարել, այդպես է գումար տնտեսվել, նա հարցնում է՝ իսկ աղբահանության խնդիրը լուծելու համար, երբ ավագանու նիստերին հոդվածներ էր փոխվում, խոսվում էր աղբահանությունը այլ կերպ կազմակերպելու մասին, այդ դեպքում աղբահանության հոդվածով ինչպես է գումար տնտեսվել, երբ ուրիշ տեղերից էր գումար վերցվում հարցի լուծման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ