News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամորֆ քաղաքականությունը ձեռնտու է ադրբեջանական կեղծ քարոզչությանը: Այս մասին նշեց Հայաստանի առաջին օմբուդսմեն  Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները:

«Քանի դեռ Հայաստանն իրեն այդքան պասիվ պահի, բացարձակապես այն բոլոր իրադարձությունները, որոնք ամբողջությամբ ապացուցում են, որ Ադրբեջանը հետեւողականորեն իրականացրել է ուղղակի ցեղասպանության ակտ՝ Սումգայիթից սկսած մինչեւ այսօր, կշարունակվեն: Ալիեւի հայտարարությունները պետք է դիտարկել հայկական կողմի բացարձակ պասիվության համատեքստում՝ լինեն նրանք պետական կառույցներ, քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Առաջին օմբուդսմենը շեշտեց, որ այս ռազմավարությունը 1915 թվականից հետո մշակել է դեռ Թուրքիան, եւ այն իրականացվում է. «Անհրաժեշտ է հասկանալ, որ Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանության ակտերի ծրագրում եւ իրականացում է: Ադրբեջանը փաստացի շարունակում է Թուրքիայի ավելի քան հարյուրամյա ռազմավարությունն ու մարտավարությունը: Ընդ որում՝ Հայաստանի կողմից չհանդիպելով որեւէ համարժեք  դիմադրության եւ ակտիվ քաղաքականության: Սա կրկնվելու է, եւ սա միայն սկիզբն է»:

«Բոլորն ասում են՝ «ստի ոտքը կարճ է»: Այո, բայց կարճ տարածքում դա հաստատապես աշխատում է: Ուստի դիրքորոշումը, թե նրանց կեղծ ուղերձները, միեւնույն է, ձախողման են դատապարտված, իսկ նման մոտեցումը սկսվում է դեռեւս Հայաստանի առաջին նախագահից, իրականում ռեալ չի արտացոլում իրականությունը: Ակտիվ աշխատանքը՝ լինի կեղծիքի, հորինվածքի եւ առասպելների վրա հիմնված, միշտ տարածվում է, շահում, համենայնդեպս պատմական կարճ հեռավորությունում՝ 50-100 տարի: Մինչդեռ դա կարող է ճակատագրական լինել ամբողջ Հարավային Կովկասի ժողովուրդների համար»,- զգուշացրեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ վերջին 1,5 տարում ամորֆ քաղաքականությունը եւ ամորֆ արտահայտությունները կարող են միայն ձեռնտու լինել ադրբեջանական կեղծ, բայց միանգամայն պարբերական քարոզչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ