News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իրավապահները պարզել են նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացածների, վիրավորների եւ վարորդի ինքնությունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Գ-ն, ինչի հետեւանքով ինքը եւ ուղեւոր՝ համագյուղացի, 45-ամյ Նվեր Մ-ն տեղում մահացել են, իսկ վերջինիս կինը՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Կարինե Ղ-ն, նրա դուստրերը՝ 16-ամյա Սոնա Մ-ն, 17-ամյա Նվարդ Մ-ն եւ որդին՝ 6-ամյա Վլադիկ Մ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արամ Գ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ թիվ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավոր երեխաները սովորում են Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարաններում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել էր, որոնց մարմիները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիժնի Նովգորոդում ավտոմեքենան հարվածել է հետիոտներին․ հոսպիտալացվել է 10 երեխա, ուսուցչուհին զոհվել է
Ինչպես նշել են ոստիկանությունում, տուժած երեխաները կազմակերպված խմբով գնալիս են եղել թատրոն․․․
Հրդեհ տան ննջասենյակում.բնակիչները ծխահարվել են
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Մոսկվայում ավտոմեքենան մխրճվել է Մոսկովյան կենտրոնական օղակի կայարանի նախասրահի մեջ. զոհվել է 3 մարդ
Ճանապարհային պատահարի հետեւանքով տուժել է 5 մարդ, նրանցից երեքը զոհվել են, երկուսը՝ վնասվածքներ ստացել…
Ողբերգական դեպք Աբովյանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել
Նա որոնվում էր որպես անհետ կորած...
Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում BMW-ն բախվել է արգելապատնեշին
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ինդոնեզիայում սումատրական վագրը սպանել է ֆերմերին
Անցյալ ամիս վագրը Սումատրայի նույն հատվածում հոշոտել էր մեկ այլ ֆերմերի․․․
Ամենաշատ