News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իմ կարծիքով՝ Հայաստանի համար «Կուսակցությունների մասին» օրենքը Սահմանադրությունից կարեւոր է: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ երկրի համար, որը բռնել է պառլամենտարիզմի ճանապարհը, որոշակի առումով «Կուսակցությունների մասին» օրենքը մեծ կարեւորություն ունի, քան հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: «Առաջին խնդիրն այն է, որ կուսակցությունները ինստիտուցիոնալացված չեն, եւ այդ կապակցությամբ մեզ մոտ 4 պահանջ կա. առաջինը կուսկացությունների ֆինանսական հնարավորությունների հավասարեցումն է: Այսինքն, մենք պետք է հավասարեցնենք կուսակցությունների միջեւ մեկնարկային հնարավորությունները: Երկրորդը թափանցիկության մեխանիզմների, հաշվետվության եւ կուսակցությունների հսկողության ամրապնդում է: Այդ երկուսից բխում է երրորդը՝ կուսակցությունների հանդեպ հասարակության վստահության մեծացումն ու հասարակայնության հետ կապերի ամրապնդումը, ինչը մեր ընդհանուր խնդիրն է: Եվ չորրորդը՝ ամենակարեւորը, որը կարեւոր է նաեւ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքական տարածք դրսից անօրինական միջոցների ազդեցության անթույլատրելիությունն է: «Դա կարող է լինել ինչպես օլիգարխի կողմից ֆինանսական միջոցների ներդրում քաղաքականության մեջ, այնպես էլ երրորդ երկրների կողմից այս կամ այն կուսակցության աջակցման փորձ»,- նշեց Հարությունյանը: Ընդ որում, փորձագետը նշեց, որ եթե կուսակցություններում չկա ներքին ժողովրդավարություն, ապա նման կուսակցությունները հեշտությամբ կարող են վերածվել «մեկ մարդու կուսակցության», եւ այդ պատճառով անհրաժեշտ է դրան հատուկ ուշադրություն դարձնել:  

Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի ամենակարեւոր հատվածներից մեկն է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության մեծացումը, դրանց վրա հասարակական վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ինչպես նաեւ քաղաքական գործունեության եւ բիզնեսի տարանջատումը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մարզերում կուսակցությունների ներկայացուցչությունների պահանջին: Աշխատանքային խումբն առաջարկում է ամբողջությամբ վերացնել տարածքային գրասենյակների ստեղծման պահանջը, բայց դրա հետ մեկտեղ առաջարկում է խորհրդարանական կուսակցություններին ԱԺ-ում գործունեության ընթացքում գրասենյակներ տրամադրել յուրաքանչյուր մարզում: Մեկ այլ փոփոխություն վերաբերում է կուսակցությունների գործունեության դադարեցման գործընթացին: Ըստ Սահմանադրության՝ կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ եւ 2 դեպքում՝ օրենքի կոպիտ խախտման եւ 2 ընտրության անընդմեջ մասնակցելուց հրաժարվելու: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ