News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Reddit-ի օգտատերերը կիսվել են նվերների գաղափարներով, որոնք նրանք նկարագրել են որպես «պասիվ-ագրեսիվ»: Մեկնաբանողները խորհուրդ են տվել դրանք նվիրել թշնամիներին կամ չսիրված հարազատներին, հաղորդում է «Lenta»-ն:

llcucf8 անունով օգտատերն առաջարկել է տհաճ մարդկանց շքեղ խանութների ցանցում ոչ մեծ գումարով նվեր-քարտեր նվիրել: MrBnDaBois-ը խորհուրդ է տվել այնպիսի քարտերի կաղապարներ նվիրել, որպեսզի նվեր ստացողը հիմար իրավիճակում հայտնվի: MysticMom16 օգտատերը ենթադրել է, որ լավագույն տարբերակը գիրքն է այն մասին, թե ինչպես ավելի լավը դառնալ: Wndrwmn8901-ն էլ պատմել է, որ կարելի է գլուխկոտրուկ նվիրել, դրանից հանել մի մասն ու նվերի տուփը սոսնձել:

Artemiseus-ը առաջարկել է բազմաթիվ գաղափարներ, դրանց թվում՝ անհարմար վայրում անցկացվող միջոցառման տոմսեր, մերսման կուրսեր, որտեղ հասնելու համար ստացողը մի քանի ժամ ճանապարհ պետք է գնա, չպետքական ամսագիր, կակտուս, էժան գուլպաներ, ձանձրալի գիրք:

Qkddxksthsuseks-ը խորհուրդ է տվել առանց շաքարի մաստակ գնել, քանի որ այն թուլացնող էֆեկտ ունի: outoftouch49 օգտատերը կարծիք է հայտնել, որ ավելի ճիշտ է բարի գործ կատարելը. «Դա կոչնչացնի նրանց, քանի որ նրանք կամ պետք է խոստովանեն, որ, հնարավոր է, սխալվել են ձեր հարցում կամ իրենք իրենց պետք է համոզեն, որ նվերն իրենց դուր չի գալիս»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ