News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում չգործող երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի դիմաց նախկին աշխատակիցները այսօր՝ նոյեմբերի 22-ին, բողոքի ակցիա են անում։

Գործարանի աշխատակիցները թույլ չեն տալիս քանդել գործարանի կանգուն մնացած հատվածը, որտեղ ավազի լվացում էր իրականացվում։

Գործարանի նախկին աշխատակիցները բողոքում են նաև, որ իրենք երկար տարիներ աշխատել են գործարանում, աշխատավարձ չեն ստացել, գրանցված չի եղել, սակայն արդեն 12 տարի է՝ «գործարանը թալանում են»։

Բնակիչների խոսքով՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ավագանու հետ ցանկանում է քանդել այդ հատվածը։ Սեփականատերը պնդում է՝ ոչ ոք իրավունք չունի իրեն պատկանող հատվածը քանդել։

Տպել