News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու` նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին: Նշենք, որ նույն օրը տեղի է ունենալու Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում` հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքարկմամբ Վերաքննիչ դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին
Սա նոր կազմով առաջին նիստն է, գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին…
Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում է անցել
Առաջիկա օրերին շարունակել Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում...
Քոչարյանի գործը՝ դատավորների քննություն․ Yerevan Today
Վերջին շրջանում հատկապես ընդունված է խոսել դատավորների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին...
Քոչարյանի աջակիցների քրեական գործը մակագրվել է Արմինե Մելիքսեթյանին
Գործը դատարանում է...
Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Լուսինե Աբգարյանին
Pաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը…
1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյան. Hraparak.am
Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին…