News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջեւ 2018-2020 թվականների համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում ՌԴ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կլոր սեղան «Անչափահասների կողմից կատարված հանցագործություններով քրեական գործերի վարույթի ընթացքում օրենքների կատարման նկատմամբ դատախազական վերահսկողություն» թեմայով:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներ Կարեն Կարապետյանը եւ Գայանե Գասպարյանը: Ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության մասնագիտացված ստորաբաժանման, ինչպես նաեւ Միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության, Քննության, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության եւ Քրեադատական գլխավոր վարչության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ եւ ՌԴ դատախազական համակարգերի միջեւ համագործակցության խորացման ներկայիս միտումները եւ դրա շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը:

Դաշնային օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պահպանման նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Մարինա Զայցեւան նշել է, որ անչափահասներին ապօրինի եւ անհիմն մեղադրանքից, դատապարտումից պաշտպանելը, ինչպես նաեւ նրանց դատավարական իրավունքների պահպանման ապահովումը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության դատախազության գործունեության առաջնահերթ ուղղությունը:

Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակության անդամները նշել են, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ սերտ գործակցությունը, համատեղ նմանատիպ միջոցառումների իրականացումը, փորձի փոխանակման ու կոնկրետ ոլորտներում արդիական խնդիրների համատեղ քննարկման հնարավորություն է: Նրանց կողմից նշվել է, որ  երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են ոչ միայն յուրաքանչյուր պետության, այլ նաեւ միջազգային իրավական կարեւորագույն խնդիրներից: Եվ այդ առումով ընդգծվել է երեխաների կյանքի բարելավման, իրավունքների եւ շահերի պաշտպանության միջազգային գործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ՀՀ-ում եւ ՌԴ-ում անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները, անչափահասների մասնակցությամբ վարույթներով իրականացվող դատախազական հսկողության շրջանակները, մեխանիզմները, դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված եւ ձեռնարկվող  միջոցառումները, այս ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ