News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ բացթողումներ կան Երեւանի քաղաքապետարանի 2020 թ. բյուջեի նախագծում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։

«Առողջապահությանը Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծով 170 միլիոն դրամ է հատկացվում, նշվում է, որ սարքավորումներ են գնվելու, բայց ինչի՞ հիման վրա եք գնելու այդ սարքերը, արդյոք ունե՞նք համապատասխան վերապատրաստված մասնագետներ, կան բազում բացթողումներ։ Երբ գնում ես նոր սարքավորում, պետք է ունենաս համապատասխան վերապատրատված մասնագետներ։ Մենք առաջարկում ենք գումար հատկացնել վերապատրաստմանը»,-ասաց նա։

Մանրիկյանի համար տարակուսելի է, որ 250 սոցիալապես անապահով անձի է ընդամենը տրամադրվելու անվճար համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության հնարավորություն․«250 սոցիալապես անապահով անձի է ընդամենը տրամադրվելու անվճար համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, յամերի հետազոտություն։ Երեւանը 10- 20 հազար բնակչություն ունեցող քաղա՞ք է, որ 250 սոցիալապես անապահովի  է տրամադրվում, մենք 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաք ենք եւ պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչի հիման վրա է նշվել այս թիվը։ Երեւան քաղաքի 2 պոլիկլինիկայի տանիք է վերանորոգվում, ոչ թե հիմնանորոգվում։ Կարելի էր ամեն տարի գոնե մեկ պոլիկլինիկա հիմնանորոգում իրականացնել»։

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ ասաց, որ վերապատրաստումների բյուջեն կրճատում են, ավելացնում են հրատապ ծախսերի բյուջեն․ «Ի՞նչ հրատապ ծախսերի մասին է խոսքը։ Եթե ունենք նախադեպ, ունենք հրատապ ծախսի խնդիր, լավ, սակայն հասկանալի չէ՝ ինչի արդյունքում է որոշվել 355 միլիոն դրամ հատկացնել դրան»։

Մանրիկյանը հավելեց․ «Մենք ոչ թե պետք է պահանջենք տեղեկատվությունը, թե ինչի համար է հատկացվում․ այլ պետք է տրամադրված լինի Երեւանի բնակչությանը, որ ամեն ինչ թափանցիկ եւ բաց լինի»։

Առաքելյանն ասաց, որ կողմ են կանաչապատման ՀՈԱԿ-ին, բայց հասկանալի չէ, թե ինչպես են հաշվարկել տրամադրվող գումարը․ «Կանաչապատման ՀՈԱԿ են նախատեսում ստեղծել, որին 3 միլիարդ 400 միլիոն է հատկացվել։ Ասում են մեզ այդքան գումար է պետք, եւ հարց է առաջանում, թե ինչպես են հաշվարկել, որեւէ տեղեկանք, որեւէ մանրամասն չի ներկայացվում։

Առաքելյանը տարակուսեց, որ 2019 թվականին կանաչապատման բյուջեն կրճատեցին եւ այդ գումարն ուղղեցին պարգեւավճարներին, ապա հավելեց՝ այս տարի  պարգեւավճարների ֆոնդը 700 միլիոնից 1․9 միլիարդ է դարձել։

Մանրիկյանը այլ խնդիր նշեց՝ գետերի մաքրումը լիարժեք չի մաքրվում․ «Ինչու չեն խզում պայմանագիրը համապատասխան ընկերության հետ եւ կրկին հատկացնում են 38 միլիոն դրամ դրա համար։Եթե «Սանիթեք» ընկերության հետ միակողմանի խզում ես, ինչու չես կարող այս ընկերության հետ էլ խզել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ