News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցն ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից եւ կենտրոնանա իրեն ներկայացված մեղադրանքների վրա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ կառավարության խորհրդական Ավիխայ Մանդելբլիթը տեղեկացրել էր, որ որոշել է մեղադրանքներ ներկայացնել վարչապետ Բենիամին Նեթանյահուին այսպես կոչված «4000-ի գործով» կաշառք ստանալու, խարդախության եւ հանրային վստահությունը 2000-ի եւ 1000-ի գործերում չարաշահելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ Նեթանյահուն ասել է, որ այդ մեղադրանքների նպատակը իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելն է։

«Ես լիովին  վստահում եմ մեր իրավապահ մարմիններին՝ արդարադատության խորհրդական Ավիխայ Մանդելբլիթի գլխավորությամբ։ Ես համոզված եմ, որ նրանք բարեխղճորեն, ազնիվ եւ պրոֆեսիոնալ կկատարեն իրենց աշխատանքը։ Իսրայելում հեղաշրջում չկա. ավելի շուտ՝ կան նրանք, ովքեր բարիկադավորվել են իշխանությունում»,- Գանցի խոսքերը մեջբերում է նրա շտաբը։

«Նեթանյահուն իր խոսքով ցույց տվեց, որ պետք է հեռանա պաշտոնից եւ կենտրոնանա իր դեմ հարուցված մեղադրանքների վրա։ Նա հիանալի հասկանում է, որ լուրջ եւ բարդ խնդիրները, որ ծառացած են Իսրայելի պետության առջեւ անվտանգության, տնտեսության եւ սոցիալական ոլորտներում, վարչապետից պահանջում են ժամանակի, եռանդի եւ ուշադրության լիակատար ներդրում»,- ասվում է հաղորդագրությունում։

Այսպես կոչված «4000-ի գործը» վերաբերում է Նեթանյահուի հանդեպ դրական վերաբերմունքի փոխարեն երկրում ամենամեծ հեռահաղորդակցային «Բեզեկ» խմբի շահերի լոբբինգի կասկածներին նրան ենթակա «Walla!» լրատվական ինտերնետ-ռեսուրսում։

Մեղադրանքի դրվագներից մեկն էլ այսպես կոչված «1000-ի գործն» է, որը ստուգում է կասկածները, թե Նեթանյահուն թանկարժեք նվերներ է ստացել՝ բացառիկ սիգար եւ շամպայն հոլիվուդյան պրոդյուսեր Առնոն Միլչինից, որոնց ընդհանուր արժեքը քննությունը գնահատել է 300 հազար դոլար։ Քննությունը կարծում է, որ նվերների փոխարեն Նեթանյահուն լոբբիի է ենթարկել օլիգարխի անձնական եւ գործնական շահերը։

«2000-ի գործում» խոսքը վարչապետի փորձերի մասին է՝ պայմանավորվել երկրում խոշոր «Եդիոտ Ախրոնոտ» մեդիա-խմբի սեփականատիրոջ հետ, որպեսզի բարեհաճ լուսաբանում տրվի կառավարության գործունեությանը՝ օրենքի ընդունման փոխարեն, որը կսահմանափակեր նրա մրցակցի՝ անվճար «Իսրայել խա Յոմ շաբաթաթերթի հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ