News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանում անհրաժեշտություն է առաջացել նշելու Երեւանի դերը անվտանգության գլոբալ համակարգում մի քանի համատեքստերում։ Նման համատեքստերից մեկն այն է, որ Հայաստանը ստանձնում է ակտիվ ներդրողի դեր անվտանգության ապահովման գործում, ընդ որում ՝ ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին նոյեմբերի 22-ին, «Պրիմակովյան ընթերցումները Երեւանում» միջազգային համաժողովում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա կրկնեց այն թեզը, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոփոխություններ չի կրելու, եւ Երեւանը, տեսնելով զարգացման մեծ պոտենցիալ շատ ուղղություններում, ջանալու է առավելագույն չափով իրացնել այն։ «Դրսեւորումներից մեկը, որ Հայաստանը պատասխանատվություն է վերցնում տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, իրականացվող մարդասիրական առաքելությունն է Սիրիայում։ Այդ գործողությունները պայմանավորված են նաեւ պատմական համատեքստով։ Հայոց ցեղասպանության տարիներին սիրիացի ժողովուրդը առաջիններից մեկն օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին, եւ հիմա մենք վերադարձնում ենք մեր պատմական պարտքը։ Բացի այդ, մենք պատասխանատվություն ենք կրում այդ թվում նաեւ Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի համար»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Գրիգորյանը նշեց սպառնալիքներին եւ մարտահրավերներին արձագանքելու ինստիտուցիոնալ հնարավորությունների ձեւավորման հնարավորությունը, եւ այդ գաղափարը դրված է Հայաստանի իշխանությունների կողմից մշակվող երկրի անվտանգության ռազմավարության հիմքում։ «Հարկավոր է, որպեսզի ամբողջ համակարգը կարողանա շատ օպերատիվ արձագանքել ցանկացած սպառնալիքի, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուժային կառույցները կարողանան համատեղ գործել»,- պարզաբանել է նա։ Նրա խոսքով՝ մարտահրավերների եւ սպառնալիքների հաղթահարման գործում շատ կարեւոր է համագործակցությունը գործընկերների հետ, քանի որ միայնակ հաղթահարելը շատ դժվար է։ «Կարեւոր է փոխգործակցությունը գործընկերների հետ, որոնց հետ կկարողանանք վերիմաստավորել Հայաստանի դերն անվտանգության գլոբալ համակարգում»,- ամփոփել է Գրիգորյանը։

Նշենք, որ նոյեմբերի 22-23-ին Երեւանում տեղի է ունենում «Պրիմակովյան ընթերցումները Երեւանում» միջազգային համաժողովը՝ նվիրված ռուսաստանյան պետական գործիչ, գիտնական Եվգենի Պրիմակովի 90-ամյակին, «Հայաստանը գլոբալ համատեքստում» թեմայով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ