News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Արցախի փաստաբանների պալատի մի խումբ անդամների հետ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանը նրանց է ներկայացրել իր հաստատության կատարած աշխատանքները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրած խնդիրները՝ դրանց լուծման հարցում փաստաբանական համայնքի հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնելով:

«Փաստաբանի ինստիտուտը մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն հենասյուներից մեկն է, և ես շահագրգռված եմ դրա շարունակական զարգացմամբ ու արդյունավետության բարձրացմամբ: Բնագավառում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու համար շատ կարևոր է, որ կառուցողական ու կանոնավոր հաղորդակցություն լինի փաստաբանների և լիազոր պետական մարմինների միջև: Այդ առումով իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու ձեզ՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը շարունակաբար բարելավելու նպատակով»,- նշել է Ա. Բեգլարյանը:

Փաստաբանները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում արձանագրվող խնդիրները՝ հանդես գալով համապատասխան առաջարկներով:

Պաշտպանը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում նպաստել բարձրացված խնդիրների կարգավորմանը:

Կողմերը պայմանավորվել են նման ձևաչափի հանդիպումները դարձնել կանոնավոր և համատեղել ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ