News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 21-ին, ժամը 10.50-ին, ոստիկանություն է զանգել մի ՍՊԸ տնօրեն եւ հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել ու Վարդանանց փողոցi ռեստորանի դրամարկղից գողացել են փող, իսկ բարի ցուցատախտակից՝ ոգելիչ խմիչքներ: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 19-ին, նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, ոստիկանություն էր զանգել հագուստի խանութի մի վաճառողուհի եւ հայտնել, որ գիշերը Հանրապետության փողոցi իրենց խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել ու դրամարկղից գողացել են 18 հազար դրամ:

Կենտրոնականի քրեական հետախույզները պարզել են, որ այս գողությունն էլ կատարել է գավառցի երիտասարդը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ