News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կեմերովոյի մարզի Մարիինյան քաղաքային դատարանը Հայաստանի քաղաքացուն Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների կեցության ռեժիմի խախտման համար վարչական պատիժ նշանակելիս հաշվի առավ Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որը կնքվել է Հռոմում 1950 թվականի նոյեմբերի 4-ին յուրաքանչյուրի անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի հարգման եւ հրապարակային իշխանությունների կողմից միջամտությունների անթույլատրելիության մասին, բացի մի քանի դեպքերից, տեղեկացնում է City-n.ru-ն։

Ինչպես տեղեկացրեց Կեմերովոյի մարզի Մարիինյան քաղաքային դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Բուշուեւը, դատարանը վարչական իրավախախտման գործի քննության ժամանակ սահմանել է, որ Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի բաժնի տեսուչը 2019 թվականի նոյեմբերի 9-ին հայտնաբերել է Հայաստանի 50-ամյա քաղաքացու, որը Ռուսաստանում կեցության իրավունքը հաստատող փաստաթղթեր չուներ։ Վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց հետո նա տարվել է դատարան՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու համար Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների օրենսգրքի 18.8 հոդվածի 11-րդ մասով, որը նախատեսում է տուգանք 2-5 հազար ռուսական ռուբլու չափով՝ Ռուսաստանի Դաշնության սահմաններից վարչական վտարմամբ կամ առանց դրա։

Դատարանում իրավախախտն ընդունեց իր մեղքը, բայց առարկեց վտարման դեմ՝ բացատրելով, որ Կրասնոյարսկում կին եւ երկու մեծ երեխաներ ունի, ամուսնացած է արդեն ավելի քան 30 տարի, իսկ Մարիինսկ եկել էր աշխատելու։ Փաստաթղթեր չունի, որովհետեւ նյութական ծանր վիճակի մեջ է։

Դատարանը, պատժի տեսակի ու չափի հարցը լուծելով, հաշվի առավ, որ Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգիրքը հիմնվում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի ու Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի վրա։

Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (կնքված Հռոմում 1950 թվականի նոյեմբերի 4-ին) 8-րդ հոդվածի դրույթներից ելնելով՝ յուրաքանչյուրն անձնական եւ ընտանեկան կյանքի հարգման իրավունք ունի։ Չի թույլատրվում միջամտություն հանրային իշխանությունների կողմից այդ իրավունքն իրականացնելիս, բացի այն դեպքերից, երբ նման միջամտությունը նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է դեմոկրատական հասարակությունում, ազգային անվտանգության եւ հանրային կարգի, երկրի տնտեսական բարեկեցության շահերի տեսակետից, անկարգությունների կամ հանցագործությունների կանխման նպատակով, առողջության կամ բարոյականության, կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար։

Հաշվի առնելով վարչական պատասխանատվությունը, իրավախախտի անձի տվյալները  ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաեւ քննարկվող գործի կոնկրետ հանգամանքները՝ դատարանը եկավ այն եզրակացության, որ պատժի նշանակումը վարչական վտարման տեսքով Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս կհակասի վերոնշյալ կոնվենցիային։

Արդյունքում՝ դատարանը չարտաքսեց Հայաստանի քաղաքացուն Ռուսաստանի սահմաններից դուրս, եւ հաշվի առնելով նրա նյութական վիճակը, իրավախախտման համար նշանակեց վարչական տուգանք՝ երկու հազար ռուբլու չափով։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին դատարանի որոշումը մտավ օրինական ուժի մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ