News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 21-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի եւ խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 6-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող գերատեսչությունների, ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաեւ հասարակական, միջազգային եւ գիտական կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատաժողովին մասնակցել են   «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության»

երկրորդ ծրագրի ղեկավար Արման Խոջոյանը, ծրագրի  «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կարեն Թորոսյանը, նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների աշխատակիցներ:

Աշխատաժողովը մեկնարկել է Հարթակի կազմի համալրման պաշտոնական արարողությամբ՝ Հարթակի նոր գործընկեր է դարձել «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն:

Աշխատաժողովի ընթացքում Կարեն Թորոսյանը ներկայացրել է Ղրղզստանի Հանրապետության արոտավայրերի կայուն կառավարման փորձի ուսումնասիրման նպատակով տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների համար կազմակերպված ուսոցողական այցի արդյունքները եւ դրանց առնչությամբ արված եզրակացությունները:

Այնուհետեւ «Ընդվայզ բիզնես եւ իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ ներկայացուցչի կողմից  ներկայացվել եւ քննարկման է դրվել Հարթակի նախաձեռնությամբ եւ պետական, համայնքային եւ հասարակական կառույցների համագործակցության արդյունքում մշակված ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի եւ խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի աշխատանքային տարբերակը:

Հայեցակարգի մշակումը եւ դրա հետագա ներառումը պետական քաղաքականության մեջ էական նշանակություն ունի համայնքների բնականոն զարգացման, հանրապետության բնապահպանական մարտահրավերների մեղմման եւ անասնապահության ոլորտի զարգացման համար:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման արդյունքները կներկայացվեն շահագրգիռ կողմերին եւ համապատասխան դիտարկումները հաշվի կառնվեն հայեցակարգի վերջնական ձեւակերպման եւ հետագա քայլերի պլանավորման ընթացքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ