News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում: Նոյեմբերի 22-ին ներկայացվել են շահութահարկի, շրջանառության եւ ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներ, ինչպես նաեւ գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակներ: Ուղեցույցները մշակել են ոլորտի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում եւ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում:

Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Երեւանում Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը եւ գործարար դաշտի ներկայացուցիչներ։

Ուղեցույցները հասանելի են ՊԵԿ պաշտոնական www.petekamutner.am կայքում երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն։ Հարկատեսակների վերաբերյալ դրույթները եւ տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ներկայացված են գործնական օրինակներով եւ գծապատկերներով։ Ուղեցույցներում կան նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածների եւ ՀՀ կառավարության որոշումների ակտիվ հղումները։ «Պատահական չէ, որ տեղադրված են նաեւ տիպային գործարքների օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե յուրաքանչյուր գործարքի դեպքում, ինչպես պետք է կիրառվեն հարկային օրենսդրության դրույթները»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նրա կարծիքով ուղեցույցների գնահատականը կտա իրական շահառուն` բիզնես հանրությունը: «Թեեւ կոմիտեն եւ ֆինանսների նախարարությունն ունեն իրազեկման ու պաշտոնական պարզաբանում տրամադրելու գործառույթ, սակայն էլեկտրոնային հարթակ ստեղծելու նպատակն այն է, որ հաճախ հանդիպող հարցերի վերաբերյալ լինի պարզեցված, օրինակներով հագեցած բացատրություն, այսինքն` ավելի մանրամասն, քան հնարավոր է ունենալ իրավական ակտում գրված իրավական տեքստով»,-ընդգծել է Արթուր Մանուկյանը:

Ուղեցույցները պարբերաբար լրամշակվելու են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ: «Ուղեցույցները գալիս են ձեւավորելու նոր մշակույթ հարկ վճարող-հարկային մարմիններ փոխհարաբերություններում: Այս հնարավորությունից օգտվելով հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի եւ հասկանալի հարկային միջավայրում»,-նշել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` վստահություն հայտնելով, որ ուղեցույցները հարկ վճարողների համար կդառնան «սեղանի գիրք»` էլեկտրոնային տարբերակով եւ նրանց կծառայեն ամենօրյա հասանելիությամբ:

«Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության թափանցիկությունը, ինչպես նաեւ հարկ վճարողների հարկային համապատասխանությունը, նպաստել հարկային վեճերի քանակի եւ համապատասխան վարչական ծախսերի նվազեցմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ