News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը դեմ է երկրի տարածքից միջուկային զենքի միակողմանի դուրսբերմանը: Եթե այն պետք է վերանա, ապա դա պետք է տեղի ունենա համատարած: Այս մասին Մաասն ասել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում:

Նա նշել է մեկ երկրից մյուսը միջուկային զենքի տեղափոխումից օգուտի բացակայության մասին: Մաասի խոսքով՝ խոսքը միջուկային զինաթափման մասին է, հաղորդում է DW-ը:

Փորձագետների գնահատմամբ՝ Գերմանիայում տեղակայված է ԱՄՆ-ի մոտ 20 միջուկային ռումբ: Ձախական կուսակցությունից եւ «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունից քաղաքական գործիչները կողմ են Ռեյնլանդ-Պֆալց հողից Բունդեսվերի Բյուհել ավիաբազայից այդ զենքի դուրսբերմանը:

Գերմանացի նախարարը Ճապոնիա է մեկնել Նագոյայում կայանալիք «Մեծ քսանյակի» երկրների ԱԳՆ ղեկավարների երկօրյա գագաթաժողովից առաջ: Մաասը այցելել է Հիրոսիմայի խաղաղության թանգարան եւ ծաղկեպասկ դրել՝ ի հիշատակ Հիրոսիմայի եւ Նագասակիի միջուկային ռմբակոծությունների տասնյակ հազարավոր զոհերի, ինչպես նաեւ հանդիպել մարդկանց հետ, որոնք վերապրել են այդ ողբերգական իրադարձությունները:

«Հիրոսիմայում եւ Նագասակիում մարդկային ողբերգության մասին հիշողությունը չպետք է խամրի»,- ասել է նա՝ հավելելով, որ նման բան երբեք չպետք է կրկնվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ