News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին եւ կայուն զարգացման գրասենյակի հատուկ հարցերով խորհրդական Ջեֆֆրի Փարեթչանին։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբ Արշակյանը խոսել է տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարեւորության մասին։

Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի կառավարության քաղաքականությունը, նախարարության առաջնահերթություններն ու ծրագրերը, ընթացիկ աշխատանքները։

Ոլորտի զարգացմանն ուղղված կարեւոր առաջնահերթությունների ցանկում նախարարը հատկապես կարեւորել է տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թե՛ մասնագիտական բուհերի ուսանողների, թե՛ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նորագույն տեխնոլոգիական գիտելիքներ ստանալ։ Մասնավորապես, շուրջ 6000 մարդ Երեւանում եւ մարզերում հաջորդ տարվանից անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան։

Նախարարն անդրադարձել է նաեւ նորարարական գաղափարների խթանմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով Ազգային վենչուրային հիմնադրամի, մի շարք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաեւ ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված հարկային արտոնություններից օգտվելու հնարավորությունները։

Տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ «Հայաստանի վիրտուալ կամուրջ» ծրագիրը,  համաձայն որի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն սկսած ցանկացած ընկերություն՝ ոչ միայն հայկական, հնարավորություն կունենա օգտագործել հայկական սփյուռքի ներուժը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մեր երկրում թվայնացման գործընթացների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ թվային օրակարգից մինչեւ ներկա ձեռքբերումներ եւ ապագայի ծրագրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ