News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է։ NEWS.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Վարդան Մարգարյանը պատմեց, որ ԴԱՀԿ աշխատակիցները ցանկանում են երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի սարքավորումներն օտարել։

«Ես «Բետարտշին» ՍՊԸ-ի 30 տոկոսի բաժնետեր եմ։ Երբ 1996 թվականին սեփականաշնորհվեց գործարանը, 500 հատ վաուչերվ դարձել եմ սեփականատեր, դրանից հետո գործարանում 70 բանվոր կար, աշխատում էինք, ինձ հետ բաժնետեր էր նաև Արարատ Սարիբեկյանը։

2006 թվականին հանկարծակի հայտնվեց «Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը։ Այն ժամանակ հզոր էր, հայտնեց, թե Արարատ Սարիբեկյանը կազինոյում կրվել է, գործարանի հիմնական բաժնեմասն իմն է։ Իմ 30 տոկոսը մինչը 2016-ը եղել եմ բաժնետեր, 2016 թվականին Արարատ Սարիբեկյանը հայտնվեց, ասաց, որ դատարանի վճիռ ունի, թե իր տղան գտնվելով զինվորական ծառայության մեջ, 18 տարեկանում ներդրում է կատարել մեր գործարանում, որի մասին ես չեմ իմացել։ Արարատ Սարիբեկյանն ասաց, որ գործարանը սնանկ է  ճանաչվել, գույքը ու սարքավորումները պետք է տանք իր տղային և ընկերոջ տղային։ Արարատ Սարբեկյանը պարտք էր բանվորներին և այսօր բողոքի ցույց անող քաղաքացիները պահանջում են իրենց աշխատավարձը։ Նրանք նաև գնացել են Սոցապ, իրենց ասել են, որ գրանցված չեն եղել, սոցիալական վճարներ նրանց համար չեն արվել»,-պատմեց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ իրեն Արարատ Սարիբեկյանը ասել է՝ տարածքը քոնն է, բայց սարքավորումներն իմն են։

«Կադաստրը տալիս է տեղեկանք, որ ավազի լվացման ցեխը համադրելի չի, կապ չունի գործարանի հետ, բայց դատարանը որոշում է, որ ավազի լվացման ցեխը պատկանում է «Բետարտշին» ՍՊԸ-ին։

Դիմել եմ վարչապետին, Դատախազությունը ինձ պատասխանել է, որ գործը ուսումնասիրվում է»,-ասաց նա։

Տպել
Ամենաշատ