News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն փորձում է ստեղծել բարձրտեխնոլոգիական ռազմական սարքավորումներ, ինչը թույլ կտա վերահսկել կարեւորագույն պաշտպանական հնարավորությունները եւ նվազեցնել կախվածությունը ներմուծումից, տեղեկացնում է Reuters-ը։

Զգուշանալով մրցակցող Իրանի սպառնալիքներից  եւ որոշ դաշնակիցների՝ զենքի վաճառքը դադարեցնելու փորձերից՝ ԱՄԷ-ն վերափոխում է ռազմական ճյուղը, որն արդեն համարվում է ամենաբարդը տարածաշրջանում։

ԱՄԷ պետական պաշտպանական ընկերությունները միավորվել են EDGE կոնգլոմերատում, որը կգլխավորի առաջավոր սպառազինությունների ստեղծումը երկրի ԶՈւ-ի համար։ Այդ հավակնությունները ցուցադրվել են Դուբայի ավիասրահում այս շաբաթ, երբ զինվորականները EDGE-ի հետ կնքել են 1 մլրդ դոլարի պայմանագիր կառավարվող հրթիռների համար։

ԱՄԷ պաշտպանական արդյունաբերությունը քսան տարի է՝ գոյություն ունի, որոնց ընթացքում ստեղծվել են համատեղ ձեռնարկություններ եւ տեխնոլոգիաների փոխանցման ծրագրեր։ Դրա մեծ մասն այժմ գտնվում է EDGE տնօրինության տակ։

Չնայած Արեւմուտքի հետ սերտ կապերին՝ Պարսից ծոցի նավթով հարուստ երկիրը բախվել է դժվարությունների արդիական զենք ձեռք բերելու հարցում։ Միացյալ Նահանգները չի կարող զինված անօդաչու սարքեր վաճառել ԱՄԷ-ին՝ վերջերս մտցված արտահանական քաղաքականության պատճառով, որը սահմանափակում է դրանց օգտագործումը։ Վերջերս եվրոպական որոշ երկրներ արգելափակեցին ԱՄԷ-ին զենքի վաճառքը Եմենում պատերազմին երկրի մասնակցության պատճառով։ Այնինչ, ԱՄԷ-ն սերտ կապեր ունի եւ շարունակում է զենք գնել Չինաստանից եւ Ռուսաստանից։

ՊՆ ներկայացուցիչ Աբդուլա ալ Խաշիմին ասել է, որ ինքնիշխան հնարավորությունները «անհրաժեշտություն» են անվտանգության եւ տնտեսության համար։

EDGE-ի գլխավոր տնօրեն Ֆեյսալա ալ Բանայիի խոսքով՝ կոնգլոմերատը կարող էր ստեղծել ուղղորդված էներգիայի տեխնոլոգիա, որը կարող է օգտագործվել անօդաչուների սպառնալիքի դեմ։ Ուղղորդված էներգիայի զենքը թիրախավորված էներգիա է ճառագայթում լազերների, միկրոալիքների, էլեկրտամագնիսական ճառագայթումների, ռադիոալիքների, ձայնային փնջերի կամ մասնիկների փնջերի տեսքով։

Ակնկալվում է, որ ԱՄԷ-ն եկող տարի պաշտպանական նպատակներով կծախսի 17 մլրդ դոլար։ Այսօր միջոցների միայն փոքր մասն է ծախսվում երկրի ներսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ