News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստինա Լագարդը կոչ է արել կիրառել նոր քաղաքականություն Եվրոպայում եւ չեղարկել է համաշխարհային առեւտրի ոլորտում ու ավանդական տնտեսական մոդելներում նշանակալի փոփոխությունները, հաղորդում է CNBC-ը:

«Շարունակվող առեւտրային լարվածությունն ու աշխարհաքաղաքական անորոշությունը նպաստում են համաշխարհային առեւտրի աճի հապաղմանը, որը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ սկսած անցած տարվանից: Դա եւս հանգեցրել է գլոբալ աճի նվազմանը՝ ընդհուպ մինչեւ ամենացածր մակարդակը մեծ ֆինանսական ճգնաժամից հետո»,-ասել է նա: «Մենք արդեն տեսնում ենք գլոբալ տեղաշարժ հիմնականում զարգացող շուկաների հաշվին՝ արտաքին պահանջարկից դեպի ներքին պահանջարկ, ներդրումներից դեպի սպառում եւ արտադրությունից դեպի ծառայություններ»:

Նրա խոսքով՝ զարգացող տնտեսություն ունեցող երկրները հենվել են գլոբալ առեւտրի եւ մատակարարման շղթաների վրա սեփական աճն արագացնելու համար: Սակայն առեւտրային կոնֆլիկտների եւ տեխնոլոգիաների առաջացումը քայքայում են այդ տնտեսական մոդելները:

«Համաշխարհային առեւտուրը վերակարգավորվում է այն չափով, որքանով տեխնոլոգիաները քայքայում են մատակարարման ավանդական շղթաները եւ աշխատատեղերի կազմակերպումը, ինչպես նաեւ նոր պոտենցիալ ռիսկերի պատճառով, որոնք կապված են կլիմայի փոփոխության հետ: Ակնհայտ է, որ այդ ամենը հետեւանքներ է թողնում մեր արտաքին սեկտորի վրա, քանի որ եվրագոտում արտահանումը ինտենսիվ է կապիտալ եւ միջանկյալ ապրանքների պարագայում»,-ասել է նա:

Լագարդը նշել է, որ եվրագոտին պետք է հարմարվի այդ նոր իրողության հետ եւ խթանի ներքին աճը: «Եվրոպային անհրաժեշտ են նորարարություններ եւ ներդրումներ այդ մարտահրավերներին արձագանքելու եւ իր մրցունակությունը երկարաժամկետ հեռանկարում պահպանելու համար: Սակայն դա նաեւ խոսում է այն մասին, որ այլեւս վստահ չենք, որ կարող ենք տեսնել առեւտրի աճի բարձր տեմպերը, ինչպես նախկինում»,-նախազգուշացրել է Լագարդը:

Սեպտեմբերին հրապարակված ԵԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ այս տարի եվրագոտում ակնկալվում է 1.1 տոկոս աճ, իսկ 2020 թվականին՝ 1.2 տոկոս: Լագարդն ասել է, որ, չնայած նա գտնում է, որ տարածաշրջանը պետք է շարունակի բաց մնալ բազմակողմանի առեւտրի համար, նաեւ պետք է կենտրոնանա իր ներքին շուկան կիրառելու շուրջ:

«Ըստ իս՝ քանի որ մեր խնդիրները համընդհանուր են, մենք պետք է միասնական կերպով արձագանքենք: Դա ենթադրում է անցում դեպի նոր եվրոպական քաղաքականությունը, որում կան մի շարք առանցքային տարրեր: Դրանցից մեկն է եվրագոտու ֆինանսական քաղաքականությունը, որը վերաբերում է ոչ միայն պետական ծախսերի համընդհանուր դիրքորոշմանը, այլ նաեւ դրա բաղադրիչներին: Ներդրումները ներկայիս մարտահրավերների կարեւորագույն մասն են կազմում, քանի որ դրանք ինչպես այսօրվա պահանջն են, այնպես էլ կարեւոր են ապագայի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ