News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել ժամանած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամները դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով։

ՀՅԴ-ականները պնդեցին, որ ներսի և դրսի դաշնակցականներ չկան, ապա հավելեցին, որ ապազգային քաղաքականություն է վարում ԿԳՄՍ նախարարը և պետք է հրաժարական տա։

«Ո՞րն է ապազգային քաղաքականությունը։ Ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին գիտեի, բայց իմ․․․20 տարի շարունակ Ձեր գործընկերները եղել են իշխանության ․ Մարտի 1-ը եղել է Ձեր իշխանության օրոք, Հոկտեմբերի 27-ը եղել է Ձեր իշխանության օրոք, ամենամեծ կոռուպցիան կրթական համակարգում եղել է ձեր նախարարի օրոք․․․հարգանքներս, բայց ճիշտ կողմնորոշվեք, որովհետև ձեզ ապատեղեկացնում են և ստում են ձեզ»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ