News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն ու Պեկինը մոտ են առեւտրային համաձայնագրի «առաջին փուլի» կնքմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հայտարարել է, որ Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, սակայն «չի վախենում» անհրաժեշտության դեպքում պայքարել:

«Մենք ունենք գործարք, մենք դրան մոտ ենք: Չինաստանն ինձնից շատ է ցանկանում գործարք կնքել: Ես չեմ ցանկանում գործարք կնքել»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ զրույցում:

Թրամփը հավելել է, որ չինական ներմուծման համար սակագների սահմանումից ստացված եկամուտներն անսպասելի էին Միացյալ Նահանգների համար:

Հիշեցնենք, որ Չինաստանը կոչ է արել չեղարկել սակագները, սակայն ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարում են, որ դրանց փոխարեն կարող են քննարկել մաքսատուրքերի բարձրացման նոր փուլի հետաձգման հնարավորությունը, որը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 15-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ