News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ որեւէ խնդիր չի եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Շահեն Հարությունյանին ազատել իր օգնականի պաշտոնից։

«Քանի որ ես ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտային հանձնաժողովում եմ եւ ինձ նեղ մասնագիտական գիտելիքներով օգնական էր պետք, այդ պատճառով պարզապես տեղի է ունեցել օգնականի փոփոխություն։ Որեւէ այլ խնդիր չկա»,-նշեց նա։

Հարցին՝ այդ պարագայում այս ընթացքում ինչպե՞ս է հաջողվել աշխատել Շահեն Հարությունյանի հետ, եթե նա չի եղել ոլորտի նեղ մասնագետ, պատգամավորը պատասխանեց․  «Այս ընթացքում ինչքան կարողացել, բավարարել է պահանջները, հիմա իմ աշխատանքային գործունեությունից ելնելով այլ գիտելիքներով օգնական էր պետք»։

Երջանիկ Հակոբյանն ասաց նաեւ, որ նա արդեն նոր օգնական ունի, որը հանդիսանում է ոլորտի նեղ մասնագետ։

Ավելի վաղ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ այլեւս չի աշխատում Ազգային ժողովում․ «ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար»։

Տպել
Ամենաշատ