News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ 15 օր նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամները դադարեցնում են նստացույցը։ Այս մասին նրանք հայտարարեցին այսօր՝ նոյեմբերի 22–ին, նախարարության առջև հրավիրած ասուլիսին։

«Մենք մտածում ենք, որ նստացույցով դրված խնդիրը այս պահի դրությամբ լուծված է, և երկուշաբթի օրվանից հետո այլևս կարիք չկա նստացույց անել»,– ասացին նրանք։

ՀՅԴ երիտասարդները կսպասեն, մինչև նախարար Արայիկ Հարությունյանը կվերադառնա արտասահմանյան գործուղումից, որից հետո նրան հրավիրում են հրապարակային բաց քննարկման։

«Մենք սիրով պատրաստ ենք մեր պահանջների բավարարման շուրջ ունենալ հրապարակային քննարկում Արայիկ հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է, մինչեւ այլ հայտարարություն չլինի»,– ասացին նրանք։

Հնարավոր քննարկման մասին լրացուցիչ կտեղեկացնեն ֆեյսբուքյան էջով։

Նրա խոսքով՝ իրեն հեղափոխական հռչակած իշխանությունը քայլ չի կատարել խնդիրները լուծելու համար. «Առաջարկվող բոլոր փոփոխությունները հարվածել են հայագիտական բլոկին եւ չեն անդրադարձել խորքային խնդիրներին։ Այս ֆոնին դպրոցներից հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը եւ պատմություն առարկայի հետ միավորումը, բուհական ծրագրերից հայագիտական բլոկի առարկաների՝ հայոց պատմության, հայոց լեզվի եւ հայ գրականության ոչ պարտադիր դարձնելը եւ ֆինանսավորումները նեղ խմբի ճաշակ արտահայտող առաջնահերթություններին չսպասարկող ֆինանսավորումները լցրել են մեր համբերության բաժակը»։

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամները 15 օր նախարարությունների շենքի մոտ նստացույց էին անում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանց խոսքով՝ հրաժարականի պահանջն ունի բազմաթիվ պատճառներ, հիմնականում նշելով նախարարության վարած քաղաքականությունը, հատկապես վերջին շրջանում նախարարության տրամադրած ֆինանսավորումները տարբեր մշակութային միջոցառումներին։ Բողոքի ալիքն ավելի մեծացավ Երեւանի Հանրապետության հրապարակ կայարանի մոտ տեղի ունեցած «Հուզանք ու Զանգ» ներկայացումից հետո, որի համար նախարարությունը 2 միլիոն 700 հազար դրամ դրամաշնորհ էր տրամադրել։

Նրանք նաեւ բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության  մասին» օրինագծի դեմ։

Նշենք նաեւ, որ երիտասարդները գիշերում էին նախարարության շենքի առաջ։ Վերջերս նրանք վառարան էին տարել այնտեղ, սակայն ոստիկանները կարճ վիճաբանությունից հետո անձամբ ջրով հանգցրել էին վառարանը, ապա  այն տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ