News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին Զագրեբում Եվրոպական ազգային կուսակցության կոնգրեսի ժամանակ ընկել է եւ վնասվածքով տեղափոխվել Միլանի հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նա ոչ մի կոտրվածք չի ստացել: Խոսքը կապտուկի մասին է»,- ասվում է Բեռլուսկոնիի շտաբի հայտարարության մեջ:

Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 83-ամյա քաղաքական գործիչը վնասվածք է ստացել սելֆի անել ցանկացողների հետ հրմշտոցի պատճառով: Բեռլուսկոնին միջոցառման ավարտին տուն է վերադարձել ինքնաթիռով, իսկ հիվանդանոցում տարբեր ստուգումներ է անցել:

Մայիսին նա վիրահատության էր ենթարկվել՝ կապված աղիների անանցանելիության խնդրի հետ, 2016-ին նույն հիվանդանոցում սրտի վիրահատության էր ենթարկվել: Դա է պատճառը, որ ԶԼՄ-ները ենթադրել են, թե քաղաքական գործիչը կրկին կարդիոլոգիական խնդիրներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ