News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22-ին Երեւանում կայացել է Կարիեիայի եւ ձեռներեցության տոնավաճառը: Միջոցառմանը մասնակցել է  Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: ԱՄՆ-ի փոխանակման ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գեւորգյանի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստացել քննարկել խնդիրները, որոնց կարող են բախվել աշխատանք փնտրողներն ապագայում: Քննարկվել են աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների շուրջ հարցերը, ինքնակենսագրական կազմելու ձեւը, հարցազրույցի նրբություններն ու այլ ասպեկտներ:

«Այցելելով բազմաթիվ բնակավայրեր Հայաստանում՝ ես կարող եմ եզրակացնել, որ երկրում կան շատ հնարավորություններ: Բացի այդ, ես կարող եմ փաստել, որ Հայաստանում ձեռներեցության հմտությունները զարգացած են ամենուր, ինչը վստահություն է ներշնչում երկրի ապագայի հետ կապված»,-իր ելույթի ընթացքում նշել է ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին: Լրագրողների հետ զրույցում Հայկուհի Գեւորգյանը հայտարարել է, որ Կարիերայի եւ ձեռներեցության տոնավաճառն անցկացվում է արդեն 4-րդ անգամ եւ հնարավորություն է տալիս գործատուներին ու աշխատանք փնտրողներին դեմ առ դեմ հանդիպել: «Այս տարի միջոցառումները մեկնարկել են Կարիերայի ճամբարի կազմակերպումից, որին մասնակցել է շուրջ 800 երիտասարդ: Իսկ բուն տոնավաճառին մասնակցել է 45 գործատու ընկերություն, որոնք առաջարկել են շուրջ 280 թափուր հաստիքներ տարբեր մասնագիտություններով, որոնք հիմնականում սպասարկման ոլորտում են:

Մասնավորապես, կա խոհարարների, խոհարարի օգնականների, հրուշակագործների, ՏՏ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ: Պահանջվում են ինչպես երիտասարդ, այնպես էլ որակավորված մասնագետներ»,-պարզաբանել է նա: Գեւորգյանը նշել է, որ լուրջ խնդիր կա աշխատանք փնտրողների մոտիվացիայի առումով, ընդ որում՝ ներկայում գործատուները ունեն կադրերի պակաս եւ պատրաստ են ներդրումներ կատարել նրանց հմտությունները զարգացնելու համար: «Կա նաեւ գործատուի մոտ ճիշտ ներկայանալու, ինքնակենսագրական կազմելու, հարցազրույց անցնելու խնդիր: Մասնակիցները շատ են, սակայն թեկնածուների ընտրությունը՝ սահմանափակ»,-պարզաբանել է Գեւորգյանը: Նա ընդգծել է, որ Տոնավաճառի կազմակերպման առաջին տարվա ընթացքում հաջողվել է ապահովել 5000 այցելուների 22 տոկոսի զբաղվածությունը:

«Անցած տարի մասնակցել է 3000 քաղաքացի եւ գրանցվել է զբաղվածություն ստանալու 33 տոկոս: Բացի այդ, որոշ գործատուներ աշխատանքի են ընդունել դիմորդներին պրակտիկա կազմակերպելուց հետո»,-ամփոփել է նա: Նշենք, որ միջոցառումը նվիրված է Ձեռներեցության համաշխարհային շաբաթին, որն անցնում է նոյեմբերի 18-24-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ