News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական հետաքննության մասին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության հրապարակվելիք հաշվետվությունը կլինի «պատմական»: Նախագահն ասել է այդ մասին Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում:

Թրամփը պատմել է Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Գորովիցի հաշվետվության մասին, որն ուսումնասիրում է, թե ինչպես է Հետաքննությունների դաշնային բյուրոն պահպանել «Օտարերկրյա լրտեսության նկատմամբ հսկողության» մասին օրենքի պահանջները ռուսական հետաքննության ժամանակ, որը մեկնարկել էր 2016 թվականին նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ:

 «Ասում են, որ հաշվետվությունը պատմական է»,-ասել է Թրամփը՝ հրաժարվելով ներկայացնել մանրամասներ, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն: 

Նախատեսվում է, որ հաշվետվությունը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին:

«Այսպիսով, ենթադրում եմ, որ այն, ինչ դուք կտեսնեք, հավանաբար կլինի խոշորագույն սկանդալը մեր երկրի պատմության մեջ»,-շարունակել է նախագահը՝ պատմելով, որ նա հանձնարարել է ղեկավարել հետաքննությունը գլխավոր դատախազ Ուիլյամ Բարուին:

«Եւ եթե դա պատմական զեկույց է, ապա դուք ինչ-որ բան կիմանաք: Եւ այդժամ, հնարավոր է, որ խոսքը կվերաբերի քրեական գործին»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Նախագահը բազմիցս մեղադրել է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներին նրանում, որ վերջիններս թույլ են տվել «լրտեսել» Թրամփի նախընտրական գրասենյակը 2016 թվականի քարոզարշավի ընթացքում:

Գլխավոր տեսուչ Գորովիցն արդեն կես տարվա ընթացքում հետաքննում է ենթադրյալ խախտումները, որոնք վերաբերում են իրականացված հետապնդումների հրամաններին: Արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն 2016 թվականին ստացել էին թույլտվություն Թրամփի նախկին խորհրդական Քարթեր Փեյջին հետեւելու համար: Ներկայումս հայտնի չէ, թե թույլատրել է արդյոք դատարանը հետեւել Թրամփի նախընտրական շտաբի մյուս աշխատակիցներին, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել