News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորվաթիայում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձն այն էր, որ նա ինքն էր զիջել իշխանությունը, եւ երկրում փոփոխությունները տեղի էին ունեցել խաղաղ ճանապարհով շնորհիվ իր որոշման: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ դա  Փաշինյանից դափնիները խլելու փորձ էր, որը մշտապես բարձրաձայնում է, որ հեղափոխությունը «թավշյա էր եւ ոչ բռնի»:

«Սերժ Սարգսյանի կողմից դա որոշակի ակտիվության հերթական դրսեւորումն էր այժմ արդեն նաեւ միջազգային հարթակում: Այդպիսի առաջին ակտիվությունը նկատվել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:  Այդ ամենը չի խոսում Սարգսյանի վերադարձի մասին, այլ նրա կողմից ակտիվություն ցուցաբերելու մասին՝ հաշվի առնելով, որ նա դեռեւս Հանրապետական կուսակցության նախագահն է: Սակայն դա այն ելույթը չէր, որն ակնկալում էր լսել ներքին լսարանը, քանի որ հայ հասարակությանն ավելի հետաքրքրում է Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության իմաստը,-նշել է նա: Փորձագետը նկատել է, որ Փաշինյանի համար անակնկալ չէր, որ Սերժ Սարգսյանը մեկնելու էր ԵԺԿ-ի համագումարին, եւ, համապատասխանաբար, ելույթ էր ունենալու, քանի որ հակառակ դեպքում Խորվաթիա կմեկներ, օրինակ, ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Խորվաթիայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին եւ ելույթ ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ