News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Volkswagen ID.3 հեչբեքից էլեկտրական շարժիչը զարգացնում է 204 ձիաուժ, սակայն դրա հետ մեկտեղ բավական կոմպակտ է եւ կարող է տեղավորվել սպորտային պայուսակի մեջ, գրում է Motor-ը։

Նոր էլեկտրաշարժիչը, որը ստեղծվել է Volkswagen Group Components ստորաբաժանման կողմից, ստացել է APP 310 մակնշումը եւ շուտով իր գործածությունը կգտնի Volkswagen ID.3 հեչբեքի մեջ։ Դրա անվան մեջ APP հապավումը նշում է անվասռնու երկայնքով տեղադրված լինելը, իսկ 310-ը առավելագույն պտտող պահն է։ Էլեկտշարժիչը կարտադրվի գերմանական Կասել քաղաքում Volkswagen-ի գործարանում։ Դրա ռոտորը եւ ստատորը կթողարկվեն Զալցգիտերում։

Volkswagen-ը ծրագրում է Կասելում տարեկան 500 000 էլեկտրաշարժիչ արտադրել, իսկ 2023-ից գերմանական հարթակին կմիանա չինական գործարանը՝ Տյանցզինում, որի օգնությամբ թողարկման ծավալը կմեծացնեն՝ հասցնելով մինչեւ 1,4 միլիոն օրինակի։ Շարժիչը ստեղծողների հպարտության առարկան այն փաստն է, որ 150 կիլովատանոց էլեկտրական շարժիչի քաշը կազմում է ընդամենը 90 կգ, եւ նա այնքան կոմպակտ չափեր ունի, որ հեշտությամբ տեղավորվում է սովորական սպորտային պայուսակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ