News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիբեռանվտանգության զարգացումը գերակա խնդիր է Հայաստանի համար, եւ առաջին քայլով անհրաժեշտ է ստեղծել կառույց, որը կձեւավորեր այդ ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ մարտավարությունը։ Այս մասին այսօր ArmSec համաժողովում քննարկումների ժամանակ ասաց Financial search ծրագրի ղեկավար Վաչե Կիրակոսյանը։

Նրա խոսքերով, 10-ամյա վաղեմության իրավիճակի հետ համեմատած, երբ մեկ օր էլ չէր անցնում առանց պետական որեւէ կայք կոտրելու, այսօր դիտարկվում է իրերի դրության որակական փոփոխություն։ Սակայն, Կիրակոսյանը նշեց, որ ոչ ոք չգիտի, թե ինչ իրավիճակ կստեղծվի Հայաստանում խոշորամասշտաբ կիբեռգրոհի դեպքում, ինչպիսին եղավ Վրաստանում։ «Մինչ այժմ չի հաջողվել պլստալ, սակայն մենք գտնվում ենք պատերազմի իրավիճակում, եւ չարժի, որ մեզ հանգստացնենք նրանով, թե մեր հակառակորդներն այդքան խելք չունեն դրա համար։ Հնարավոր է խելք չունեն, սակայն նրանք կարող են վճարել ում պետք է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլուր։ Էլ չեմ ասում Թուրքիայի մասին»,- հայտարարեց նա։ Աճող սպառնալիքի հետ մեկտեղ, Կիրակոսյանը նշեց նաեւ էլեկտրոնային կառավարության ստեղծումն ու զարգացումը։ «Սրա հետ զուգահեռ պետք է զարգացնել կիբեռանվտանգությունը, քանի որ հակառակ դեպքում մենք սպառնալիքի տակ ենք դնում պետական կառավարման ամբողջ համակարգը»,- հայտարարեց նա։ Կիրակոսյանը վստահ է, որ քանի դեռ Հայաստանում չի ստեղծվել կիբեռանվտանգության համակարգի զարգացման համար պատասխանատու կառույց, հարցը մեռյալ կետից չի շարժվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ