News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ Եվրահանձնաժողովը եւ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Բռնությունը կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ եւ այն պետք է տեղ չունենա Եվրոպայում կամ աշխարհում այլուր: Այդուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառությանn՝ այս մարտահրավերը դեռեւս ավելի քան հեռու է հաղթահարված լինելուց:

Կանանց նկատմամբ բռնություն դրսեւորվում է ամենուրեք, ապահով չէ ոչ մի վայր՝ անգամ սեփական տունը: Այլ ընդհակառակը․ կինը թիրախի տակ է իր տանը, ինչպես նաեւ աշխատավայրում, դպրոցներում, համալսարաններում, դրսում, տեղահանման եւ միգրացիայի պայմաններում, եւ ավելի ու ավելի առցանց՝ կիբեր բռնության եւ ատելության խոսքի միջոցով:

Մտահոգիչ են այս խնդրի մասշտաբները. Եվրոպայում ամեն երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական եւ/կամ սեռական բռնության: ԵՄ տարածքում սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհերից գրեթե բոլորը կանայք եւ աղջիկներ են:

Զարգացող երկրներում ուրաքանչյուր երրորդ աղջկա կնության են հանձնում են մինչեւ 18 տարեկան հասակը։ Առնվազն 200 միլիոն կին եւ աղջիկ ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման, ինչը՝ շուրջ 30 երկրում, դեռեւս, գործող պրակտիկա է:

Մենք, որպես ԵՄ եւ միջազգային հանրություն, պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու՝ կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության բոլոր դրսեւորումների կանխարգելման բացահայտ մերժման եւ դատապարտման մեր հանձնառությանը:

Մեր պարտքն է նաեւ աջակցել եւ պաշտպանել զոհերին ՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որպեսզի նրանք ազդարարեն իրենց նկատմամաբ կատարված հանցագործությունների մասին:

ԵՄ-ն պարտավորվում է շարունակել անխոնջ աշխատանք տանել իր գործընկերների հետ` ամրապնդելու իրավական շրջանակներն ու հաստատություններին, որոնք աջակցում են զարգացմանը եւ կրթությանը, բարելավում տուժածներին տրամադրվող  ծառայությունները, նպատսում բռնության արմատական պատճառների լուծմանը, խթանում կանանց հզորացումը։

Բայց կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության դադարեցման համար պահանջվում է ավելին քան կայուն հանձնառություն միայն ինստիտուցիոնալ մակարդակում: Այն պահանջում է միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության լայն շերտերի ակտիվ լայնամասշտաբ ներգրավվածություն:

Եվ՝ առավելապես տղամարդկանց մասնակցություն:

Եվ ուրեմն՝ մեր նպատակը հստակ է. վերացրեք բռնությունն ընդդեմ կանանց եւ աղջիկների:  ԵՄ-ն կշարունակի առաջնագծում պահպանել այս միջազգային մոբիլիզացիան `պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ եւ յուրաքանչյուր աղջկա` ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը։

Մենք դա անում ենք մեր ապագայի եւ մեր ներկայի համար, քանի որ կանայք արդար, բաց, եւ զարգացած ժողովրդավարական հասարակության հենասյունն են եւ ոչինչ չպետք է զրկի նրանց իրենց դերը ազատ եւ ապահով կատարելու ազատությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ