News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում 16 օրվա ընթացքում երկու անգամ խափանվեց Հայաստանը ինտերնետով ապահովող 4 մալուխներից 3-ը։ Առաջին դեպքում մալուխները վերականգնվեցին 3 ժամ 45 րոպեից, երկրորդ դեպքում 20 րոպեից։ Հայաստանում ինտերնետ օգտագործողների զգալի մասը զրկվել էր համացանցին միանալու հնարավորությունից, կամ մասնակի էր զրկվել։

Մի քանի օր անց վրացական աղբյուրները նշեցին, թե ինտերնետի օպտիկամանրաթելային մալուխի անջատման մեղավորին գտել են: Ըստ նրանց՝ Հայաստանի եւ Վրաստանի բնակիչների մի մասին «իննովացիոն» տեխնոլոգիայից զրկել էր պղինձ որոնող 75-ամյա մի կին։ 3 օր անց արդեն Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնեց, որ 75-ամյա տատիկը ազգությամբ հայ, առանց մշտական բնակության վայրի Հայաստան Շաքարյանն է։

Այս ամենը հավանական է, սակայն կան մի քանի հանգամանքներ, որոնք հարցականի տակ են դնում Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացրած բացահայտման իսկությունը։ Նախ մալուխը վնասվել էր հենց կարեւորագույն հանգույցի հատվածում, որը տեղեկատվական անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի։ Երկրորդ հանգամանքն այն է, որ վրացիները նշում են, թե 75-ամյա կինը պղինձ է որոնել, բայց մոռանում են, որ օպտիկամանրաթելը պղինձ չէ, այն պատրաստված է օպտիկամանրաթելից։ Հաջորդն այն է, որ 75-ամյա կինը կարճ ժամանակահատվածում ֆիզիկապես ի վիճակի չէ փորել, ապա հողի տակից քանդել հանել մալուխը։ Ի դեպ ձերբակալվածը, նույնն է պնդում։

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընդունենք, որ 75-ամյա կինն է հաջողացրել քանդել եւ հանել մալուխը, ապա նրան դա անելու համար մոտ մեկ օր ժամանակ էր հարկավոր, այդ դեպքում որտե՞ղ էին Հայաստանի եւ Վրաստանի զգալի մասը ինտերնետով ապահովող կարեւոր հանգույցի անվտանգությունն ապահովող վրացի հսկիչները։

Եվ վերջապես, Վրաստանի ՆԳՆ-ն «մեղավորին» ձերբակալելուց միայն երեք օր անց հայտարարեց նրա անունը՝ Հայաստան Շաքարյան։ Հարց է առաջանում, ինչո՞ւ էին երեք օր գաղտնի պահում կնոջ անունը։ Այս գործն ամբողջովին ֆարսի նմանվեց, երբ Հայաստանն ինտերնետով ապահովող մալուխների մի մասը ապրիլի 7-ին կրկին վնասվեց։ Մինչ այժմ վրացական կողմը «75-ամյա պղինձ որոնող մեկ այլ տատիկի» դեռ չի գտել։

Զարմանալին այստեղ Հայաստանի տեղեկատվական անվտանգության պատկան մարմինների պահվածքն է։ Մարտի 28-ի անջատմանը եւ դրան հաջորդած դեպքերի վերաբերյալ, որեւէ հայտարարություն, մեկնաբանություն տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող ազգային անվտանգության խորհուրդի կամ մեկ այլ համապատասխան պետական մարմնի կողմից չտարածվեց։ Տպավորություն է ստեղծվում, որ երկրի տեղեկատվական անվտանգության պատասխանատուները լավ չեն պատկերացնում ինտերնետի կարեւորությունը, թե’ պետության եւ թե’ ինտերնետ օգտագործող ազգաբնակչության համար։ Միջազգային փորձում, նման խոշոր վթարների դեպքում ստեղծվում են հետաքննություն անցկացնող միջպետական համատեղ խմբեր, փորձում են հաշվարկել երկրին հասցված վնասը,  քանի որ մարդիկ համացանցով ոչ միայն ֆիլմեր են նայում կամ կայքեր կարդում, այլեւ ֆինանսական գործարքներ են կատարում։

Այս դեպքում, Հայաստանի պետական մարմինները պետք է նաեւ Հայաստանում գործող ինտերնետ օպերատորների շահերը պաշտպանեն, քանի որ իրավաբանորեն այս դեպքը համարվում է «անհաղթահարելի ուժի ազդեցություն» (ֆորս մաժոր), եւ ընկերությունները դատական ատյաններում չեն կարող իրենց շահերը պաշտպանել։ Այս դեպքում Հայաստանի պետական մարմինները պետք է հստակ հասկացնեն հարեւան վրացիներին, որ Հայաստանի ինտերնետ կապի մատակարարման անվտանգության ծառայությունը պետք է անթերի կատարվի։ Սակայն Վրաստանում Հայաստանի ինտերնետ կապի «հովհարային» անջատումներն ապացուցում են, որ վրացական կողմը «պահեստազորում» դեռ շատ  «ինտերնետ անջատող 75-ամյա կանայք ունի», եւ երբեմն էլ, նրանք կարող են երեք օր անց ստանալ հայի անուն։

Նշենք, որ Հայաստանի ինտերնետ կապն այժմ ապահովվում է 6 արտաքին կապուղիներով, 4-ը Վրաստանից է մուտք գործում, 2-ը՝ Իրանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ