News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ եւ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգեւատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար» կրծքանշանով:

ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 11 որոշումներ, այդ թվում՝ «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի իրականացման հետ կապված տեղեկատվության ձեւաչափի, ծավալի եւ ժամկետների համաձայնեցման, ՀՄԿ ապրանքների նկարագրության ու ծածկագրման ներդաշնակ համակարգի 6-րդ խմբագրության եւ ԱՊՀ ԱՏԳ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին եւ այլն:

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 25 որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառների. ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման եւ այլ հարցերի:

Որոշում է կայացվել նաեւ, որ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ 71-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը հարկային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակում կունենա ԱՊՀ երկրների հետ
Քննարկման դրված արձանագրությունը ենթադրում է, որ ԱՊՀ երկրների հարկային մարմինները կփոխանակվեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց որոշ եկամուտների վերաբերյալ տեղեկությամբ...
Բելառուսի ներկայացուցիչը գլխավորել է ԱՊՀ երկրների տիեզերքի գծով միջպետական խորհուրդը
Միջպետական խորհուրդը բաց է Համագործակցության մյուս երկրների համար...
Հայաստանը մտնում է ԱՊՀ-ում հանրահայտ հեղինակային շրջագայությունների թոփ հնգյակի մեջ
Երեւանը, Սեւանը եւ Ջերմուկը հեղինակային շրջագայությունների հանրահայտ թոփում են...
Ծաղկաձորը ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում է
Լեռնային դահուկներով եւ սնոուբորդով սահելու համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերը Ղազախստանում են, Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում եւ…
Հայաստանը նախատեսում է ԱՊՀ երկրների հետ հարկային տեղեկությունների էլեկտրոնային փոխանակում հաստատել
Փաստաթուղթը թույլ կտա հարկային վարչարարության ոլորտում բարեփոխումների անցկացման ապահովում եւ կրկնակի հարկումից խուսափում…
Լուկաշենկոն կոչ է արել ակտիվացնել ԵՏՄ եւ ԱՊՀ ինտեգրումը
Բելառուսի նախագահը ԵՏՄ ապրանքները եւ ծառայությունները արտասահմանյան շուկաներ հանելու համատեղ նախագծերի անհրաժեշտություն է տեսնում․․․
Ֆոտոռեպորտաժներ