News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ից 22-ը Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում՝ Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայում, տեղի է ունեցել «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով միջազգային 4-րդ պենիտենցիար համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

Համաժողովի հիմնական նպատակներն են եղել Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների քրեակատարողական ծառայությունների ներկայացուցիչների ու քրեական պատիժների կատարման հարցերով զբաղվող գիտական միությունների համար երկխոսության միջազգային հարթակի ձեւավորումը, ինչպես նաեւ համաշխարհային փորձի հիման վրա դատապարտյալների հետ աշխատանքի հեռանկարային նոր մեթոդների մշակումն ու կենսագործումը։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել գործնական հանդիպում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի եւ Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի միջեւ, որի ժամանակ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության արդյունավետության բարձրացման եւ կադրերի վերապատրաստման հարցում ռուս գործընկերների կուտակած առաջավոր փորձը Հայաստանում կիրառելու վերաբերյալ: Քննարկվել են նաեւ անվտանգության եւ պահպանության ոլորտներում՝ տարիների ընթացքում ձեռք բերված աշխատանքային լավագույն միջոցների փոխանակմանը վերաբերող հարցեր:

Քրեակատարողական ծառայության պետն առանձնազրույց է ունեցել նաեւ Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի պետ Ալեքսանդր Կրիմովի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների քրեակատարողական ոլորտների ներկայացուցիչների միջեւ փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։

Համաժողովի ավարտին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի 85-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է հոբելյանական մեդալով:

Նշենք, որ համաժողովը նվիրված էր նաեւ Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի 85 եւ Ռուսաստանի քրեակատարողական համակարգի 140-ամյակներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ