Մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։
Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են:
Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մի քանի քաղաքացիներ իրենց հանգիստն անցկացրել են Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում: Ակումբում նրանք հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում եղել է քաղաքի բնակիչ ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Ավելի վաղ նա կոնֆլիկտ է ունեցել շրջապատի հետ, որում եղել է գյումրեցի Երեմ Գեւորգյանը: Ակումբում շփման ընթացքում կոնֆլիկտը հարթվել է, թվում էր, թե բոլոր հարցերը լուծվել են:
Սակայն ավելի ուշ, երբ Երեմն ու իր զարմիկը ծխել են շենքի մոտքի մոտ, նրանց վրա հարձակվել է վերոնշյալ անձը: Հարվածի հետեւանքով Երեմը ընկել է եւ կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը միջին ծանրության վնասվածք է ստացել:
Ռուսաստանի Դուբնա քաղաքում հայ է սպանվել











