News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանական կողմն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) 2021-2022 թվականներին 4 նոր համատեղ ծրագրերի թողարկման շուրջ համաձայնության են հասել: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱԷՄԳ-ի հետ 2021-2022 թվականներին 4 նոր համատեղ ծրագրերի թողարկման շուրջ բանակցություններն ավարտվել են, բացի ատոմային էներգետիկայի եւ քաղցկեղի բուժման ոլորտներում երկու նախորդ ծրագրերի»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը: Իրանի ներկայացուցչի խոսքով՝ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1 մլն եվրո:

Նա հավելել է, որ համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ, ներառյալ՝ անվտանգության ապահովում, հետազոտական ռեակտորների արդյունավետության եւ անվտանգության բարձրացում, միջուկային վառելիքի ոլորտում կադրային ներուժի բարելավում»: «Ընդհանոր առմամբ, ԱԷՄԳ-ի հետ ծրագրերի շրջանակում աշխատանքները կտարվեն 30 ուղղություններով»,- նշել է Աբադին:

Չնայած միջուկային գործարքի շուրջ իրավիճակի սրմանը՝ Թեհրանն ու ԱԷՄԳ-ն բազմիցս հայտարարել են, որ մտադիր են համագործակցել ատոմային ոլորտում: Սեպտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ պատճառով գործակալությանը թույլ է տալիս հսկել իր ատոմային օբյեկտները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ