News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական ոստիկանական Եվրոպոլ գործակալության ցանցահենները Բելգիայի Դաշնային ոստիկանության հետ համատեղ հաջող կիբեռհարձակում են իրականացրել «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի այսպես կոչված  Amaq տեղեկատվական գործակալության դեմ։ Այս մասին տեղեկացրել է RTBF հեռուստաալիքը՝ հղում կատարելով բելգիական հատուկ ծառայությունների աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկատվությամբ՝ գործողությունը, որի պատրաստությունը տեւել է մոտ մեկ տարի, իրականացվել է նոյեմբերի 21-22-ին։ Արդյունքում՝ հաջողվել է արգելափակել մի քանի հազար գրառումներ՝ կապված այդ ռեսուրսի հետ։

Amaq-ի գործունեությունը հաջողվել է կասեցնել նաեւ 2018-ին, բայց ԻՊ-ը կարողացավ մի քանի ամսվա ընթացքում վերականգնել իր տեղեկատվական ռեսուրսի աշխատանքը։

ԻՊ-ի հետ կապված տեղեկատվական կայքերը ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում ներառված են փակման ենթակա արգելված ռեսուրսների ցուցակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ