News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բուլղարիայից գյուտարար Ռոսեն Խրիստովը մարդանման ռոբոտ է ստեղծել՝ որպես մասեր օգտագործելով սովորական կենցաղային տեխնիկան։ Ռոկկի անունը ստացած ռոբոտի ստեղծման համար պահանջվել է ոչ ավելի քան 2000 բուլղարական լեվ, սակայն արդյունքը բավական տպավորիչ է, հայտնում է Planet- today-ը։

Աչքերի տեղում ֆոտոխցիկի օբյեկտիվներ են, իրանը՝ համակարգչի կորպուս։ Սրա հետ մեկտեղ, ռոբոտին աշխատացնողները շարժման մեջ են դրվում DVD-նվագարկիչի մեխանիկայի միջոցով։ Մի խոսքով, բուլղարացի գյուտարարը գիտի կենցաղային տեխնիկան իր նշանակությամբ չօգտագործելու ձեւը։

Մարդակերպ ռոբոտի զանգվածը կազմում է 50 կգ, իսկ հասակը՝ 170 սմ։ Ինչո՞ւ է ռոբոտին Ռոկկի անվանել։ Որովհետեւ Խրիստովը նախկին պրոֆեսիոնալ ընբիշ է, որը թուլություն ունի իր մասնագիտության ներկայացուցիչների մասին դասական հոլիվուդյան ֆիլմերի հանդեպ։

«Ես ոչ միայն պրոֆեսիոնալ ըմբիշ, այլեւ ինժեներ եմ եղել, եւ ռոբոտների ստեղծմամբ պատահական չէ, որ զբաղվում եմ։ Այսպիսով ես իրականացրել եմ իմ մանկության երազանքը։ Հաջորդ փուլն այնպիսի ռոբոտի ստեղծումն է, որը կարող է լիարժեք իմաստալից զրույց վարել մարդու հետ, ինչպես նաեւ օգնել նրան տնտեսության մեջ»,- պատմում է ինժեները՝ հավելելով, որ ռոբոտները կարող են հուսալի օգնական լինել սահմանափակ կարողություններով մարդկանց համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ