News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարագավիճակ ունեցող Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի եւ Տեղեկատվագիտական համաշխարհային խորհրդարանի նախաձեռնությամբ 1994 թվականից նոյեմբերի 26-ը նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր (World Information Day)։ 1992 թվականի այդ օրը կայացել է Ինֆորմատիզացիայի միջազգային առաջին համաժողովը։ Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրը նշվում է աշխարհի շատ երկրներում, հաղորդում է Calend-ը։

Տեղեկատվությունը՝ լայն իմաստով, մարդկանց կողմից բանավոր, գրավոր կամ որեւէ այլ եղանակով (պայմանական ազդանշաններով, տեխնիկական միջոցների օգտագործմամբ) այլ  մարդկանց փոխանցվող տեղեկությունն է, ինչպես նաեւ՝ այդ տեղեկությունների փոխանցման կամ ստացման բուն գործընթացը։

Տեղեկատվությունը միշտ շատ մեծ դեր է խաղացել մարդկության կյանքում։ Իսկ 20-րդ դարի կեսերից, սոցիալական առաջընթացի եւ գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման արդյունքում, տեղեկատվության դերն աննախադեպ բարձրացել է։

Վերջին շրջանում հոգեբանները սկսել են խոսել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաներից եւ բուն ստացվող տեղեկատվությունից օգտվել չիմանալը, իսկ ավելի ճիշտ՝ դրա որակը եւ ծավալը վերահսկել չկարողանալը հանգեցնում է, այսպես կոչված, «տեղեկատվական սթրեսի», ինչը կարող է հղի լինել ինչպես սոցիալական հետեւանքներով, այնպես էլ առողջական խնդիրներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ