News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱԱԾ քննիչները փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակից համակարգիչները չեն առգրավվի, սակայն ցանկանում են գրասենյակում անցկացնել այդ ուսումնասիրությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Չամսարյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։

«ԱԱԾ-ն առաջարկում է այստեղ իրականացնել համակարգիչների զննումը, սակայն մենք թույլ չենք տալիս։ Չենք համաձայնվում նաեւ այդ առաջարկին, քանի որ տարբերություն չկա, թե որտեղ են զննելու համակարգիչները»,- ասաց Արամազդ Կիվիրյանը եւ հավելեց, որ ԱԱԾ աշխատակիցները շարունակում են գտնվել փաստաբանական գրասենյակում։

«Դատարանի որոշումը, որը ապօրինի է, խախտում է օրենքի պահանջները։ Բնականաբար, մեր կողմից թույլ չի տրվել այդ անօրինական գործողությունների կատարումը եւ չի էլ թույլատրվելու։ Համակարգիչները չեն առգրավվել։ Ցանկացած այդպիսի ապօրինի գործողություն, որն իրենք ցանկանում են իրականացնել՝ մեր կողմից կասեցվելու են: Մենք պահանջելու ենք, որպեսզի օրենքի դրույթները պարտադիր պահպանվեն։ Փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները որեւէ ձեւով չի կարող հասանելի լինել այդ մարմիններին։ Ապօրինի դատական ակտը մեզ համար ուղենիշ չէ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանը ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբանը NEWS.am-ին հայտնել էր, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում է գտնվում նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ