News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Արզիկ Մխիթարյանը եւ Արամ Գրիգորյանը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված՝ արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության եւ տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը:

Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 803 մլն 254 հազ դրամ եւ մանրամասնել հատկացումների հիմնական ուղղությունները: Նախարարը նաեւ պատասխանել է պատգամավորների առաջադրած՝ ընդհանուր բարեկամության ցանց ստեղծելու ծրագրի եւ այլ երկրներում ներկայացուցչություններ ունենալու վերաբերյալ հարցերին:

Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման համար տրամադրվելու է 28մլն դրամ, նախորդ տարվա 25մլն-ի փոխարեն: Ըստ նախարարի՝ զբոսաշրջության հիմնական նպատակը լինելու է Արցախի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի զարգացումը եւ հանրահռչակումը թիրախային շուկաներում: 2020թ-ին հիմնական շեշտը դրվելու է էկոտուրիզմի զարգացմանը՝ գյուղական, արկածային տուրիզմի բաղադրատարրերով:

Լեռնիկ Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ գալիք տարում մարքեթինգային աշխատանքներն ուղղված են լինելու սոցիալական ցանցերում եւ որոնողական համակարգերում Արցախի բրենդի առաջխաղացմանն ու տարածմանը:

Պատգամավորները նախարարից տեղեկացել են Արցախում զբոսաշրջիկների նախընտրած վայրերի, զբոսաշրջային գոտիների պահպանման եւ ոլորտի զարգացման նպատակային ստարտափների օժանդակության թեմաներից:

Համատեղ նիստում այնուհետեւ լսել են ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանին, որը, ներկայացնելով  խորհրդի բյուջեն, նշել է, որ այն կկազմի 31մլն 546 հազ դրամ՝ նախորդ տարվա 27մլն 958 հազարի փոխարեն: Արսեն Առստամյանը առանձնացրել է ծախսային հիմնական ուղղությունները եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

«Ազատ Արցախ» թերթի պահպանման ծախսերը, խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով, 2020թ.-ին ընթացիկ տարվա համեմատ փոփոխության չեն ենթարկվի՝ կազմելով 94մլն դրամ: Թերթի խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի հանրայնացման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած առաջարկություններին:

Նիստին ներկա են եղել նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ