News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երեւանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարեցվելու, եւ ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որեւէ ծառայություն չեն մատուցելու: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Տվյալ տարածքում դեռեւս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձեւակերպումը եւ դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Հակառակ պարագայում տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որեւէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք:

Գյումրի քաղաքում տեղակայված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում ձեւակերպման համար ավտոմեքենաներ փոխադրող կազմակերպություններին ՊԵԿ-ը կոչ է անում կենտրոնում կայանած ավտոմեքենաների տերերին հորդորել՝ շուտափույթ ավարտել դրանց մաքսային ձեւակերպումները եւ դուրս բերել մաքսային հսկողության գոտու տարածքից, քանի որ հակառակ պարագայում կենտրոնում կայանած ավտոմեքենաների կողմից զբաղեցված տարածքի մեծացմանը զուգահեռ խնդիրներ են ստեղծվելու նոր ժամանող ավտոմեքենաների տեղավորման, այդ թվում՝ ավտոկրող տրեյլերների ու բեռնարկղերի բեռնաթափման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ