News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրապոլը հայտարարել է, որ լուրջ հարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատվական գործակալություններին, հաղորդում է AP-ը:

Եվրապոլի, Եվրաարդարադատության, Բելգիայի եւ Իսպանիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ քառօրյա օպերացիայի ընթացքում հազարավոր իրեր են հայտնաբերել, ներառյալ՝ հաշիվներ եւ տեղեկատվություն՝ կապված Amaq գործակալության հետ, որը տարածում եւ քարոզում է ԻՊ նորությունները:

Եվրապոլի փորձագետները սահմանել են ԻՊ քարոզչության ավելի քան 26000 տարր, դրանք արգելափակելու համար փոխանցել օնլայն ծառայությունների 9 մատակարարների, այդ թվում՝ Google-ին եւ Telegram-ին:

Նշելով օնլայն գործողությունների կարեւորությունը՝ Բելգիայի դատախազ Պատրիկ Ուիլլոքսը հայտարարել է, որ ԻՊ քարոզչությունը կարող է ուղիղ կապ ունենալ եվրոպացի քաղաքացիների կամ արտասահմանցի ահաբեկիչ գրոհայինների ծայրահեղականացման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ