News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Պանդոկ Երևանի» տնօրինությունը ճնշում է գործադրել իր աշխատակիցների վրա` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ կապված ինֆորմացիան հայտնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը` ով իր ֆեյսբուքյան էջի գրառումով հայտնել էր Արարատ Միրզոյանի փակած հաշվի մասին տեղեկատվություն:

«Արարատ Միրզոյանը երեկ խառնում ա ռեստորանային ցանցը, հավաքում են մատուցողներին, տնօրեններին, մենեջերներին եւ ուզում են հասկանալ` էդ ով ա ասել, որ ես իմացել եմ, որ Արարատ Միրզոյանը 290 հազար դրամ հաշիվ ա փակում: Սա պաշտոնական դիրքի չարաշահման ակնհայտ օրինակ է, ԱԺ նախագահը, թե ԱԱԾ-ն զանգում է մասնավոր ընկերությանը եւ ստիպում նրան, կանչում են մատուցողներին ու նրանց հեռախոսներն են ստուգում, նայում` ով իմ հետ  կապ ունի, ու այս մակարդակի վիճակ է եղել: Ու փոխանակ սա լինի քննարկման առարկա, մարդիկ ասում են` ծնունդն էր, դե»,-ասաց Սամսոնյանը: 

Սամսոնյանի կարծիքով` Արարատ  Միրզոյանը իրավունք չուներ նման չափի գումար ծախսել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում կա 750 հազար ծայրահեղ աղքատ մարդ, իսկ նա խոստացել էր իշխանության գալով այս մարդկանց մասին մտածել:

Նշենք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել էր Նարեկ Սամսոնյանին, ասել, որ իր ծննդյան օրը մտերիմներին հրավիրել է խաշ ուտելու եւ մոտ 290  հազար դրամ գումար վճարել: Նա նաեւ գրել է, որ դատական հայց է ներկայացնելու Նարեկ Սամսոնյանի դեմ` զրպարտության համար:

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն էլ ներողություն է խնդրել Արարատ Միրզոյանից՝ վերջինիս փակած հաշվի մասին տեղեկատվության արտահոսքի համար։

Տպել
Ամենաշատ