News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի նախագահի նախագահությամբ կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանը: ՀԱԽ-ը կանցկացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի մասնակցությամբ՝ ասվում է ՀԱՊԿ-ի կայքում:

Մի շարք հարցեր, մասնավորապես, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցը, կքննարկվեն նեղ կազմով: ՀԱԽ լիագումար նիստը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ:

Դրանից առաջ նոյեմբերի 27-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվի մոտ 20 հարց:

Նստաշրջանի ընթացքում ծրագրվում է ընդունել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար համագործակցության եւ փոխգործացության կատարելագործման մասին ՀԱՊԿ ՀԱԽ հայտարարությունները: ՀԱԽ նստաշրջանի որոշումների իրականացման մասին տեղեկությամբ հանդես կգա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Ակնկալվում է, որ կստորագրվի ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական գործողությունների ծրագիր՝ կապված 2019-2021 թվականներին ՄԱԿ-ի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման հետ, որը նախատեսում է սերտ համագործակցություն՝ ահաբեկչական մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդման ողջ համակարգի կատարելագործման հարցում: Այն մշակվել է՝ ելնելով միջազգային ընդլայնված հակաահաբեկչական կոալիցիայի ձեւավորման հարցով ՀԱՊԿ սկզբունքային դիրքորոշումից: Փաստաթուղթը համաձայնեցվել է ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ մայիսյան նիստերի ժամանակ:

Օրակարգում ներառված է ՀԱԽ որոշումների նախագիծը հավելյալ միջոցառումների թվարկման մասին՝ ուղղված տաջիկաաֆղանական սահմանին լարվածության նվազեցմանը:

Նախատեսվում է նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից որշումների ընդունում, որոնք կվերաբերեն ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում, Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշման մեջ, ինչպես նաեւ ՀԱՊԿ մարմինների ընթացակարգի կանոններում փոփոխություններ մտցնելուն։ Քննարկման կներկայացվեն Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա կատարելագործման հարցերը, մասնավորապես՝ ՀԱՊԿ ձեւաչափում համատեղ զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման կարգի մասին որոշման նախագիծը։

Կդիտարկվի  եւ ստորագրման կներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, որը նախատեսում է փոփոխություններ կատարել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ պետությունների մշտական գործողության մասին որոշման մեջ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին դիմակայելու գծով («ՊՐՕՔՍԻ» գործողություն)։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների պլանը։ Հավաքական անվտանգության խորհուրդը նաեւ կդիտարկի կազմակերպության 2020 թվականի բյուջեն։

Հաշվի առնելով  ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահությունը 2019-2020 թվականներին՝ ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտարարի Ռուսաստանի առաջնահերթությունները նստաշրջանների միջեւ ընկած ժամանակի համար։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է ընդամենը 17 հարց։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է...
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք...
Չենք մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները. Փաշինյան
Դրա հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի…
Ամենաշատ